Ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը կամ 20 խորհուրդ Իլհամ Ալիևին

 1.         Փակեք հանրային գրադարանները

2.         Փակեք եղած գրախանութները (մեկ-երկուսը թողեք ձևի համար)

3.         Նվազեցրեք տպարանների քանակը, իսկ եղածներից հարկեր գանձեք այնքան, որ նրանց տպագրած գրքերը դառնան անմատչելի և անհասանելի հասարակ ժողովրդի համար:

4.         Փակեք կինոթատրոնները` նմուշի համար թողնելով մեկը, ենթադրենք` մայրաքաղաքում:

5.         Լիկվիդացրեք հեռուստաալիքները և ռադիոկայանները, որոնք անդրադառնում են արվեստին… կամ էլ հանձնեք այն ձեր երկրում պետական կրոնական` իսլամական կառույցի հայեցողությանն ու վերահսկմանը:

6.         Նմուշի համար հեռարձակեք բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի որևէ մշակութային հեռուստաալիք:

7.         ԶԼՄ-ներում լիկվիդացրեք մշակութային` գրական, երաժշտական, մանկական խմբագրությունները, կամ էլ, եթե թողնում եք դրանք, ղեկավար նշանակեք առավել տգետ և անբան անձանց, ովքեր նույնիսկ մակերեսային պատկերացումներ չունեն մշակույթի և մանկավարժության մասին:

8.         Ստորացրեք ձեր մտավորականությանն այնչափ, որ նրանք կամ լքեն երկիրը, կամ էլ, մնալու դեպքում, իրենց գոյությունը պահպանելու համար կաշառվեն կամ գնվեն մեծահարուստների և քաղաքական զանազան ուժերի կողմից:

9.         Նսեմացրեք ակադեմիական արվեստը. օրինակ` վերացրեք եղած կամերային նվագախմբերը` թողնելով մեկը նմուշի համար, բայց անպատճառ երկրից դուրս ուղղորդեք այդ նվագախմբի` արտասահմանում փայլուն կրթություն և ճանաչում ստացած դիրիժորին: Նույնը կատարեք ձեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ… Ակադեմիական արտիստներին ստորացնելու առումով առավել լավ արդյունքի հասնելու համար ստեղծեք մի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ` դրան տալով պետական կոլեկտիվի ստատուս և նշանակելով պետական աշխատավարձ:

10.       Անտեսեք ժամանակակից կոմպոզիտորների գոյությունը` ընդամենը չտպագրելով և չկատարելով վերջիններիս ստեղծագործությունները:

11.       Ստեղծեք առավել բարենպաստ պայմաններ ռեստորանային, քեֆ-ուրախության երաժշտությունը պրոպագանդելու և տարածելու համար:

12.       Շնորհեք նմուշի համար մեկ-երկու կիսագրագետ փոփ և ռեստորանային “աստղերի” ձեր երկրի “վաստակավոր արտիստի” կոչում, իսկ իրենց ոգեշնչող երգահանին` ձեր երկրի բարձրագույն պարգևներից մեկը “ազգին հատուկ ծառայություններ մատուցելու” համար:

13.       Փակեք թատրոնները, իսկ մնացածներին տրամադրեք այնքան նվազ ֆինանսավորում, որ դերասանները ստիպված լինեն կողքից աշխատանք փնտրել, ինչով, վերջ ի վերջո, կորակազրկեն եղած մասնագիտական մակարդակը: Առավել ցայտուն արդյունքի համար ուղղորդեք արտիստներին դեպի “սերիալներ”. այդ ասպարեզում նրանց դեգրադացումն ավելի արագ տեղի կունենա:

14.       Խրախուսեք “զուգարանային հումորի” և բեմական տրանսվիստիզմի բոլոր դրսևորումները. գովազդեք այն` ներկայացնելով որպես ազգի կողմից առավել պահանջված երևույթ:

15.       Նվազեցրեք պատկերասրահների քանակը` ուղղորդեք նկարիչներին դեպի փողոց, այնտեղ նրանք ինքնաբերաբար կամ կորակազրկվեն, կամ էլ, կյանքի թելադրանքով, ընդհանրապես կհրաժարվեն մասնագիտական չափանիշներից:

16.       Բարձրացրեք մշակութային բուհերի ուսման վարձը` միաժամանակ նվազեցնելով ստեղծագործական մասնագիտական աշխատատեղերը, փակեք ստեղծագործական ստուդիաները և գեղանկարչական դպրոցները, երաժշտական կոլեկտիվները և պարային անսամբլները:

17.       Ոչ մի դեպքում մի ընդունեք օրենքներ մշակույթի մասին

18.       Զրկեք բյուջեից մշակույթի նախարարությունը` խրախուսելով եղած միջոցների հափշտակումն ու յուրացումը այդ հաստատության աշխատակազմի կողմից:

19.       Նշանակեք մշակույթի նախարար դեմագոգ որևէ մեկին` նախընտրելի է նախկին կոմսոմոլ կամ ԱՕԿՍ-ականներից, ով առավել հնարամտորեն կքողարկի ձեր երկրի մշակութային քաղաքականության բացակայությունն իր “լավատեսական” բազմաթիվ հարցազրույցներով և “գալոչկայի” համար արվող սակավաթիվ, բայց ծախսատար “մշակութային միջոցառումներով”:

20.       Մտցրեք փոփոխություններ “Լեզվի մասին” օրենքի մեջ ի օգուտ բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի: Եթե չհաջողվի միանգամից, սկսեք “բարեփոխումները” գոնե որևէ այլ օրենքում, որը կարգավորում է հանրային կրթության ոլորտը… մինչև որ ձեր երկրի` խիղճ ունեցող վերջին ազգային մտավորականը ֆիզիկապես հեռանա երկրից կամ էլ` կյանքից:

 Ոչ այնքան հարգարժան Իլհամ Ալիև,

եթե որևէ մասնագիտական կամ գործնական խորհրդի կարիք ունենաք սեփական մշակույթը լիկվիդացնելու հարցում, կարող եք դիմել ձեր հարևան պետության երեք նախագահներից ցանկացած մեկին… համապատասխան վճարի դիմաց, իհարկե:

Աղբյուրը`      http://ejournal.am Օգոստոս 16, 2011

About these ads

~ by Էդգար Թամարյան on 17.08.2011.

One Response to “Ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը կամ 20 խորհուրդ Իլհամ Ալիևին”

  1. Ագնիվ ես առաջի տողերից արդեն կռահեցի թե ինչ է լինելու գրված վերջի տողերում:Սա իրոք այն  շարքից է , որ կուզենաս թշնամուտ մոտ տեսնել , բայց կարծում եմ, որ Իլհամը նման խորհուրդի կարիք չունի , քանի որ մենք ոչմիայն այս ամենը նրա մոտ տեսնում ենք, 
    նրա մոտ այս առումով շատ ավելի վատթար է վիճակը,սակայն սա չպետք է մեզ հանգստացնի իհարկե

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: