ԺԱՄԱՆԱԿՆ Է,ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԼՈՒԾՎԵՆ

Վահան Արծրունին մեր օրերում ապրող, ստեղծագործող այն հազվագյուտ երաժիշտներից է, որ ամեն մի նյութ գիտի ակունքներից, անկախ այն բանից` բանահյուսությու՞նն է նրա երգերի ատաղձը, մեր հին կամ նոր բանաստեղծների գործե՞րը, ռո՞քը, դասակա՞նը, թե՞ ասորիների պատարագը…Սերում է տոհմիկ բժիշկներից, գուցե Արծրունիների արքայական ընտանիքից: Նրա պապերից մեկը բժշկական ինստիտուտի հիմնադիրներից է եղել, ստեղծել է հայ-լատիներեն-ռուսերեն բժշկական տերմինաբանական բառարանը, որ հիմա էլ միակն է: Պապը` Վահան Արծրունի ավագը, իր սիրտն ու ուղեղը կտակել է ինստիտուտին` որպես դիդակտիկ նյութ: Առաջին սերնդի բոլոր պրոֆեսորները նույնն են արել: Եվ սա խորհրդանշական է: Երաժշտության նկատմամբ հետաքրքրություններն առաջացել են բավական ուշ` 12-13 տարեկանում` <<Բիթլզների շնորհիվ կիթառ նվագել սովորեցի>>: 1960-ականներին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվել էր <<Այրուձի>> երիտասարդական խումբը, որի անդամներից մի քանիսը արշավների հետ մեկտեղ փորձում էին ֆոլկլորային երաժշտությունը կիթառով մեկանաբանել, տարածել: Բժշկական ինստիտուտի օրդինատուրայում սովորելու հետ մեկտեղ, առանց երաժշտական կրթության, Վահան Արծրունին ընդունվում է կոնսերվատորիա` Գոհար Գասպարյանի դասարանը: <<Նարեկ>> <<կիսալեգալ>> երգչախմբի ղեկավար մկրտիչ Մկրտչյանը, ում հետ աշխատել էր վեց տարի, առանց նրան տեղյակ պահելու, գործերը հանձնել էր կոնսերվատորիա, երգեց…ստացվեց:

95-97թ.թ. զորակոչվեց բանակ, ծառայում էր որպես բժիշկ: Վերադարփց հետո սկսեց լրջորեն զբաղվել ռոք երաժշտությամբ: Գոհար Գասպարյանն էլ, որ նրա տեղը օպերան չէ: Այսպես երգահան, երգիչ, գործիքավորողի համար միավորվեցին ակադեմիականը, հոգևորը, ժամանակակիցը, ֆոլկլորը, ռոքը: Սա էլ երևի պայմանավորեց այն, որ հիմա մի քանի ոլորտներում միաժամանակ է աշխատում: Մինչև Մածտոցի Շարականներին հասնելը, նախախնամության թե ներքնատեսության հուշումով դարձյալ խորքերից ուսումնասիրել է ասորական պատարագը: Այն փաստը, որ մինչև Մաշտոցի գրերի գյուտը Հայաստանում պատարագները մատուցվել են հունարենով կամ ասորերենով, ու նաև այն, որ ասորիները ի տարբերություն հայերի չեն ունեցել նոտագրման նշաններ, Արծրունին հիմք են տվել մտածելու, որ մինչև մեր ժամանակները հասած, 6 ժամ տևողությամբ այս պատարագը ասորիները դարեր շարունակ ինչպես լսել, այդպես էլ սերնդե սերունդ փոխանցել, հասցրել են մինչև 21-րդ դար: Պարսկաստանի ուրմիական ասորիների համայնքը հրավիրել է Արծրունուն գործիքավորելու իրենց պատարագը, որ և նա արել է: Երեք տարի առաջ պատարագը Չիկագոյում հրատարակվել է առանձին ալբոմով: Բավական է մեկ-երկու հատված գործիքավորված պատարագից` և այդ անսովոր, դարերի միջով անցած ու մշուշազերծված երաժշտությունը անարգել թափանցում է այսօրվա մարդու էության մեջ: Սրան հաջորդել է Մաշտոցի 11 շարականների գործիքավորումը, որից հետո արդեն արևելյան հոգևոր երաժշտությունը բացել է իր դռները և հիմա երաժիշտն արդեն անարգել ելումուտ ունի արամեական, ղպտիական և այլ երաժշտական դաշտեր…Թեև սրանով չի սահմանափակվում տարածություն և ժամանակ չճանաչող այս մարդու երևակայության թռիչքը; Նրան նույնքան հասանելի են իռլանդական, բրիտանական, էլ չենք խոսում եվրոպական տարբեր դարաշրջանների երաժշտության մասին: Դեռ տասնյոթ տարեկան պատանին, երբ չգիտեր, թե կյանքն իրականում ինչ է պատրաստել իր համար, Վահան Արծրունին գտել էր Կոմիտասի բանաստեղծություններից մեկի բանալին: Դա <<Ճանապահն>> է: Տարիներ անց, Կոմիտասի ծննդյան 134-ամյակին նվիրված իր համերգում Վահան Արծրունին բացահայտում է դեպի Կոմիտաս տանող ուղու իր փարձը: Դրա համար պօետք էր անցնել երեք փուլ` ներքնատեսություն, ուսումնառության փուլ, ուսումնառություն` հենց Կոմիտասից, (որ պետք է արվեր բացառիկ աշակերտի ուշիմությամբ), և հայտնություն, երբ Կոմիտասն ինքն է հավանություն տալիս քո գյուտերին…Առաջին պատանեկական անմիջականությամբ գտնվածը, բնականաբար պետք է անմիջականությամբ գերազանցեր վարպետության հասած երաժշտի մեկնաբանություններին: Շատ բաներ դեռ հետո պետք իմաստավորվեին:

2004թ. Այդին Մորիկայանի հավաքած-կազմած <<Փշուր մը քնարերգություն>> ժողովածուում ամփոփված Կոմիտասի բանաստեղծություններից յուրաքանչյուրն ադամանդի նման է, անգին էլ ի՞նչ մեր աշխարհի երեսին: Եվ ահա, ինչպես Կոմիտասի բառերն են անսպասելի, խելքից, մտքից, դուրս հայտնվում իրար կողքի, կազմելով յոթ-ութ տող, այդպես էլ անսպասելի սկիզբ ու վերջ ունեն դրանցով Վահան Արծրունու շարահարած երգերը: Սրանք տասն են, բոլորն էլ կոմիտասի պես հուսադրող, հոգին երգով ու փառքով լցնող: <<Ճանապարհ>> բանաստեղությունն ինքը արդեն գլուխգործոց է, մաքուր քնարականություն, որ կարծես կարիք էլ չունի որևէ մեկնաբանության, բայց ուրեմն հնարավոր է, պետք է մի այլ կողմից նայել <<Ճանապահին>>, որն այսպիսին է ահա. Բարակ ուղին սողալով,/ոտքի տակին դողալով…/ճամփի ծայրին բուսել է/ կյանքի ծառը շողալով: /// ի՞նչ լայն սիրտ է, որ ունի/ Այս ճանապահն Անհունի…մարդու, բույսի, գազանի/Եվ թևավոր թռչունի: Կարծես թե Կոմիտասը ոչ մի դատարկ տեղ չի թողել իր տողերի միջև, բայց ահա բառերն ու տողերը սկսում են երանությամբ լողալ երաժշտության ալիքների մեջ. Կիթառների, ջութակների, թավջութակի ու մանավանդ ֆլեյտայի անսպասելի մնիմյանց կողք հայտնվելով` մեկ շնչում-արտաշնչումով կարդացովող բանաստեղծությունը դառնում է երգ-պատկեր, ձոն առ Անհունը գնացող մարդու, մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչունի ճամփա ընկնելու քաջագործության, փառավորության…<<Անուշ գարունը>> նույնպես ութ տողերի մեջ է տեղավորվում: Գարնան հորդացող, տիրապետող երջանկություն և անսպասելի տողը` <<Դուք ու՞ ր թողիք>>…

Արծրունու մեկնաբանությամբ սա վեր է ածվում նախանվագ, սկիզբ, ընթացք, ավարտ ունեցող օրատորային, որին բանաստեղծությունը խառնվում է անուշ գարնան, ծաղկի, բողբոջի, զվարթ առվի, կայտառ խոխոջի, կանաչ դալարի, ծիծաղ ցողկի, վտակ դալարի ուրախ պատկերին նախապատրաստող գործիքային նկարագրություններից հետո միայն: Բանաստեղծություն –երգն ավարտվում է կտրուկ ու անսպասելի. <<Դուք ու՞ ր թողիքը>> ավարտվում է գարունն այնպես անսպասելի, ինչպես շատ սպասված, ձեռք բերված, վայելած երջանկություն:

Շարունակելի…

http://www.arvest.am     01.03.2011

~ by Էդգար Թամարյան off 08.03.2011.

Թողնել մեկնաբանություն